Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ազվերին»՝ ամնեզիայի դեմ

«Ազվերին»՝ ամնեզիայի դեմ
04.02.2014 | 00:05

Շուտով Մաքսային միության տեսլականը կփլուզվի։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Նախ` ՈՒկրաինայում ընթացող գործընթացի «քարերն» են այդ մասին աղաղակում: Իսկ առանց ՈՒկրաինայի հնարավոր չէ խոսել ԽՍՀՄ-ը Մաքսային-Եվրասիական միության վերակենդանացնելու մասին: Եվ հետո, նախորդ օրը ենթատեքստային նշագրումներով նման մի բան ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե «ինչո՞ւ այդպես կայտառ կերթաք» դեպ ՄՄ: Ըստ Շավարշ Քոչարյանի` մեր իդեա-ֆիքսը Եվրասիական միություն «երթալն» է, քանի որ ՄՄ-ն այնքան էլ երկար «չի տևելու»:
Մենք հիմա ժամանակ չունենք հարցնելու` էդ արդեն կայացե՞լ է ՄՄ-ն, որ հետո էլ «երկար չտևի», մեր միակ մտահոգությունն այն է, թե ինչպես է դասավորվելու ՀՀ երկրորդ նախագահ, հարգարժան Ռոբերտ Քոչարյանի հաջորդ հարցազրույցի ճակատագիրը, որին, եթե անկեղծ, անհամբեր ենք սպասում և սպասում ենք դեռ սեպտեմբերի 3-ից, երբ իր գրասենյակից այլոց գրասենյակներին «սևով սպիտակի վրա» ասացին, թե երկրորդ նախագահը խոսելու, իր կարծիքը հայտնելու է Մաքսային միության մասին: Անպայմա՛ն։
Պարոն էքսնախագահը խոսեց ամենքից և ամեն ինչից, բացի սրանից:
ՈՒ հիմա, եթե իրերի դասավորությունն այնպես ընթանա, որ հարցականի տակ հայտնվի ՄՄ-ի ճակատագիրը, Ռուսաստանն էլ իր հերթին հայտնվի ոչ միայն ֆինանսական, այլև նավթային դեֆոլտի առաջ, ի՞նչ է ասելու վերջինս այդ ժամանակ:
Մանավանդ որ արդեն իսկ հասունանում է շատ կարևոր մեկ այլ ասելիք: Այն է` Սերժ Սարգսյանը Պրահայում կրկին խոսեց ԵՄ-ի հետ հայաստանյան հարաբերությունների, կամուրջ լինելու հաստատակամության մասին, Աշոտյանը ելավ-գնաց «ԵՄ-ենց տուն»` Հարավային Կովկասում ԵՄ «կուրացիան» իրականացնող Վրաստան, Արտակ Զաքարյանին էլ արդարացիորեն չբավարարեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը` հայ-ադրբեջանական սահմանի վրա տիրող իրավիճակի, հայոց զոհերին չնկատելու, «պարիտետը» պահելու մասով:
Ասել է` կրկին ակտիվացել են եվրոպական միտումները Հայաստանում: Հասկանալի է, ՈՒկրաինայի առնչությամբ մերոնք «քայլ առաջ-քայլ հետ» են կատարում` որոշակի տեղ թողնելով ապագա զարգացումների, անկանխատեսելի վիճակներին պատրաստ լինելու համար:
Ոմանք չեն բացառում, որ հնարավոր է ՈՒկրաինայի զարգացումները Հայաստանին կրկին կանգնեցնեն հրամայականի առաջ` ինչպես վերադասավորվել այդ զարգացումներին ընդառաջ, ու ինչ-ինչ լուրջ վերանայումների անհրաժեշտություն առաջանա, ինչի արդյունքում էլ Ռուսաստանի համար կրկին արդիական դառնա հայոց իշխանությունների գլխին «մահակ» պահելու հրամայականը:
ՈՒ քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, երիտթոշակառու դառնալ չցանկացող ցանկացած ոք կարող է այդ տեղն զբաղեցնելով շատ արագ «սրբանալ» Ռուսաստանի համար:
Սա այն դեպքի համար, որ կոչվում է` երբեք մի ասա «երբեք»:
Այս և հարակից այլ խնդիրներն են պատճառը, որ Քոչարյանի «գրասենյակը» ջուրն առել-պահում է բերանում` Մաքսային միության հարցով։
ա) Ջուրը չի փչում Կարեն Ավագյանի գրասենյակի վրա, որպեսզի մեթան գազի փուչիկները չպայթեն:
բ) «Գրասենյակը» աշխատում է չնեղացնել ոչ մի կողմին:
գ) «Գրասենյակը» շատ ավելի լուրջ գործերով է զբաղված: «Ճակատ» է սարքում` կոնսոլիդացիոն` իրար գլխի և առաջին հերթին ԲՀԿ-ի մերաններով մերելու ընդդիմադիր դաշտը, ինչն այս պահին անհնար է: Ամենահայտնի պատճառով: Ընդդիմությունը Հայաստանում երբեք չի կարողացել միավորվել: ՈՒ հետայսու ևս չի միավորվելու:
Տե՛ս փետրվարի 18-ին «Ժառանգության» միտինգը, մարտի 1-ին` ՀԱԿ-ի միտինգը:
Հետաքրքիրն այլ բան է` ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է մարտի 1-ին «նվիրված» իր թանկագին գործընկեր ՀԱԿ-ի հանրահավաքին… նվիրված մարտի 1-ի դեպքերին, որի ժամանակ ամենաշատ ընդդիմադիրների դեմ պայքարելու «շոր» ստացել են Գագիկ Ծառուկյանի «տղերքը»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ